«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#15, 2001-01-27 | #16, 2001-01-30 | #17, 2001-01-31


ՊԵՏԱԿԱՆ ԱԿԱԴԵՄԻԱԿԱՆ ԵՐԳՉԱԽՈՒՄԲԸ ՀԱՆԴԵՍ ԿԳԱ

Փարիզի Աստվածամոր տաճարում

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈՒՆՎԱՐ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Առաջին անգամ հայկական երաժշտական խումբ է հանդես գալու Փարիզի նշանավոր Աստվածամոր տաճարում: Այդ պատիվը տրվել է ժողովրդական արտիստ, պետական մրցանակի դափնեկիր Հովհաննես Չեքիջյանի ղեկավարած պետական ակադեմիական երգչախմբին: Համերգը նվիրվում է Հայաստանում քրիստոնեությունը պետական կրոն հռչակման 1700-ամյակին:

Ենթադրվում է, որ փետրվարի 13-ին այստեղ կայանալիք արարողությանը եւ համերգին ներկա են լինելու Ֆրանսիայի Հանրապետության եւ Հայաստանի Հանրապետության նախագահները:

Այդ ելույթի համար խումբը կազմել է հատուկ ծրագիր, որը հիմնականում բաղկացած է լինելու հայկական ժողովրդական երգերից: Հնչելու են նաեւ Ֆորեի, Բեռլիոզի, Գունոյի, Բախի ստեղծագործություններիցՙ երգեհոնի նվագակցությամբ:

_ Երգչախումբը Ֆրանսիայում շատ համերգներ է տվել, բայց կարծում եմ, որ Աստվածամոր տաճարում երգելը մեզ համար մեծ պատիվ է, ասաց մաեստրո Չեքիջյանը:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4