ԱԼԱՎԵՐԴԻ, 2 ՓԵՏՐՎԱՐ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Փետրվարի 1-ի լույս 2-ի գիշերը ձկների զանգվածային թունավորում է տեղի ունեցել Դեբեդ գետում. առավոտյան մարդիկ գետից հարյուրավոր անշնչացած ձկներ էին հավաքում:
Վերջին 6 ամսվա ընթացքում սա Դեբեդում ձկների զանգվածային թունավորման երկրորդ դեպքն է: Առաջին դեպքը անցյալ տարվա աշնանն էր, եւ փաստի կապակցությամբ Լոռու մարզի դատախազության կողմից քրեական գործ էր հարուցվել: Այն ժամանակ դատախազությունը հայտարարեց, որ թունավորման պատճառը եղել է որսագողերի կողմից գետը լցված քլորը, իսկ որսագողերն այդպես էլ չհայտնաբերվեցին:
Բացառված չէ, որ գետում ձկների զանգվածային թունավորումները կարող են ունենալ այլ պատճառ: