Փետրվարի 3
Ծնվել ենՙ
- Վասիլ Ղորղանյանը (Կորգանով, 1865 թ., Թիֆլիս), երաժշտագետ, արվեստի վաստ. գործիչ, մոցարտագետ:
- Էդուարդ Խոճիկը (Խոճիկյան, 1900 թ., Թիֆլիս), երգիծաբան (խմբ. «Զուռնա», «Կարմիր մոծակ»):
- Արտաշես Հայրումյանը (Այրումյան, 1905 թ., Էսենտուկի), տնտ. գիտ. դոկտոր, պրոֆ.:
- Հրանտ Մանվելյանը (1907 թ., Ալեքսանդրապոլ), ռեժիսոր, դերասան, արվեստի վաստ. գործիչ:
- Գարեգին Սեւունցը (Գրիգորյան, 1911 թ., Գորիս, գ. Խնձորեսկ), գրող («Թեհրան», «Գերիներ»):
- Սիմեոն Դավիդյանը (1926 թ., Ուկրաինա, ք. Բելգորոդ-Դնեստրովսկի) ռումինահայ գրող, հրապարակագիր:
- Էդուարդ Հայրապետյանը (1927 թ., Ասկերան, գ. Խաչմաչ), ԳԱԱ եւ էկոլոգիայի միջազգային ակադեմիաների անդամ, պրոֆ., հողագետ:
- Լենսեր Աղալովյանը (1940 թ., Արցախ, գ. Քոլատակ), ֆիզմաթ գիտ. դոկտոր, մեխանիկ:
Տարեգրության այս օրըՙ
- 1916 թ. ռուս. զորքերը գեներալ Յուդենիչի հրամանատարությամբ գրավեցին Էրզրումը:
- 1922 թ. ՀԽՍՀ խորհուրդների առաջին համագումարը հաստատեց ԽՀ առաջին սահմանադրությունը:
Փետրվարի 4
- 1924 թվականի այս օրը Լենինականի օպերա-օպերետային դերասանական կոլեկտիվը Հայաստանում առաջին անգամ բեմադրեց Բիզեի «Կարմեն» օպերան: Դիրիժորն էր Անդրեյ Մելիք-Փաշաեւը, ռեժիսորըՙ Վենեցիանով-Իսահակյանը, նկարիչըՙ Գրիգոր Շարբաբչյանը:
- 1859 թվականին Շուշիում ծնվել է հրապարակախոս, գրող, թարգմանիչ Սիմեոն Հախումյանը:
- 1878 թվականին Կոստանդնուպոլսում ծնվել է գրող, թարգմանիչ, հրապարակագիր Զապել Եսայանը (Հովհաննիսյան):
- 1923 թվականին Շիրակի Սառնաղբյուր գյուղում ծնվել է բանաստեղծ, լրագրող, արվեստի վաստակավոր գործիչ Արշալույս Սարոյանը:
- 1942 թվականին ծնվել է Ռումինիայի վաստակավոր արտիստ, Բուխարեստի օպերային թատրոնի մեներգիչ, միջազգային մրցույթների դափնեկիր Էդուարդ Թումաճանյանը:
- 1952 թվականին Երեւանում, 79 տարեկանում վախճանվեց ականավոր պատմաբան, ակադեմիկոս Հակոբ Մանանդյանը:
Փետրվարի 5
- 1879 թվականին Բաքվում, նավթարդյունաբերողի ընտանիքում ծնվել է գունավոր հեռուստատեսության եւ լուսահեռագրության գյուտարար Հովհաննես Ադամյանը:
- 1883 թվականի այս օրը, 45 տարեկանում Խարկովում վախճանվել է մանկավարժ, հոգեբան, հասարակական գործիչ Առաքել Բահաթրյանը:
- 80 տարի առաջ, փետրվարի 5-ին Հայաստանի Հեղկոմի դեկրետով Էջմիածնի մատենադարանի եւ թանգարանի բազայի վրա հիմնվեց Հայաստանի մշակութային-պատմական ինստիտուտը:
- 35 տարի առաջ այս օրը Հայաստանի կոմկուսի կենտկոմի պլենումը այլ աշխատանքի անցնելու կապակցությամբ Կենտկոմի առաջին քարտուղարի պարտականություններից ազատեց Յակով Զարոբյանին: Այդ պաշտոնում նշանակվեց Անտոն Քոչինյանը:
Հեղինե Ղարագուլյան