Հայաստանի նարդու ազգային ֆեդերացիայի ուսումնամարզումային կենտրոնում անցկացվեցին ֆեդերացիայի պատվավոր նախագահ Սմբատ Տոնոյանի անվան մրցումների յոթերորդ եւ ութերորդ փուլերը: Նրանք եւս, ինչպես նախորդները, ընթացան բավականին լարված պայքարում:
Յոթերորդ փուլում հաղթեց Սիրաժ Ղամբարյանը: Երկրորդ եւ երրորդ մրցանակակիրներ դարձան Սուրեն Կարաթորոսյանը եւ Ծառուկ Մանուկյանը: Ութերորդ փուլի մրցանակակիրների եռյակն այսպիսին էՙ Ավետիս Ռոստոմյան, Արթուր Մուրադյան, Ծառուկ Մանուկյան:
Կանցկացվի եւս երկու փուլ, եւ հայտնի կդառնան եզրափակիչ մրցաշարի մասնակից նարդիստները: Ութերորդ փուլից հետո առջեւում է Ծառուկ Մանուկյանը, որը 31 միավոր է վաստակել: Նրան հետեւում են Արթուր Մուրադյանը (29 միավոր), Սիրաժ Ղամբարյանը (27):