Հայաստանի ֆուտբոլի հավաքականի դարպասապահ Ռոման Բերեզովսկին նոր մրցաշրջանում հանդես կգա Ռուսաստանի առաջնության 3-րդ մրցանակակրիՙ Մոսկվայի «Տորպեդոյի» կազմում: Հիշեցնենք, որ ամռանը չստացվեց Բերեզովսկու տեղափոխությունը ֆրանսիական «Սենտ Էտիեն», իսկ անցած խաղաշրջանի վերջում պետերբուրգյան ակումբը չցանկացավ նրա հետ երկարացնել պայմանագիրը: Բերեզովսկին մի շարք առաջարկություններ ուներ, բայց կանգ առավ «Տորպեդոյի» տարբերակի վրա: Նա այժմ մեկնել է Իսպանիա, որտեղ թիմը նախապատրաստական հավաք է անցկացնում, իսկ կողմերը պայմանագիրը կկնքեն առաջիկայում: