ԵՐԵՎԱՆ, 5 ՓԵՏՐՎԱՐ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Փետրվարի 1-ին կալանավորվել է ՀՀ արդյունաբերության նախկին նախարար Աշոտ Սաֆարյանը: Ինչպես հայտնի է դարձել հավաստի աղբյուրներից, նրա նկատմամբ մեղադրանք է առաջադրվել 1991-99 թթ. էներգետիկայի բնագավառում կատարված չարաշահումների գործով: Գործը գտնվում է ՀՀ գլխավոր դատախազության վարույթում:
Աշոտ Սաֆարյանը եղել է արդյունաբերության նախարար 1991 թ. դեկտեմբերից մինչեւ 1997 թ. հունիսը: Ներկայումս «Հայկաբել» ընկերության տնօրենների խորհրդի նախագահն է: