ԲԱՔՈՒ, 5 ՓԵՏՐՎԱՐ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ- ը առանձնակի ակտիվություն է ցուցաբերում հայ-ադրբեջանական հակամարտության կարգավորման գործում: Ըստ «Բիլիք դունյասի» գործակալության, դա հետեւում է նրա թղթակցի հետ ԱՄՆ- ի դեսպան Ռոս Ուիլսոնի ունեցած զրույցից:
«Ես վստահ եմ, որ մի երկու շաբաթ անց դուք կկարողանաք տեսնել այդ ակտիվության արդյունքները», բազմանշանակ ակնարկել է նա, ընդսմին սակայն չբացահայտելով ձեռնարկվող դիվանագիտական ջանքերի մանրամասները: Միաժամանակ դեսպանը հասկանալ է տվել, որ բանակցային գործընթացում ակնկալվող փոփոխությունները կլինեն ԵԱՀԿ- ի Մինսկի խմբի համանախագահների վերջերս Ֆրանսիա կատարած այցի շարունակությունը, որտեղ նրանք հանդիպում են ունեցել Ադրբեջանի եւ Հայաստանի նախագահների հետ: