ԵՐԵՎԱՆ, 5 ՓԵՏՐՎԱՐ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Հայաստան մատակարարվող գազի ծավալները մնում են անփոփոխ: Ըստ ՀՀ էներգետիկայի նախարարության լրատվական կենտրոնի, նման պայմանավորվածություն է ձեռք բերվել ՀՀ էներգետիկայի նախարար Կարեն Գալուստյանի Մոսկվա կատարած այցի ընթացքում ռուսական «Իտեռա» եւ «Գազպրոմ» ընկերությունների հետ բանակցությունների արդյունքում: