«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#19, 2001-02-02 | #20, 2001-02-03 | #21, 2001-02-06


ՀԱՅ ՓՐԿԱՐԱՐՆԵՐԸ ՀՆԴԿԱՍՏԱՆՈՒՄ

ԵՐԵՎԱՆ, 5 ՓԵՏՐՎԱՐ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Փետրվարի 3-ին Մումբայ է ժամանել Հայաստանի սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայության «արագ արձագանքման թիմը»ՙ մասնակցելու Հնդկաստանի Արեւմտյան Գուջարաթ նահանգում տեղի ունեցած աղետալի երկրաշարժի հետեւանքների վերացմանը: 18 հոգուց բաղկացած հայ մասնագետների խումբը միացել է աղետի գոտում իրականացվող փրկարարական աշխատանքներին:

Հնդկաստանի կենտրոնական կառավարությունը եւ Գուջարաթի նահանգային իշխանությունները պատշաճ աջակցություն են ցուցաբերել հայկական ջոկատին ու իրենց երախտիքը հայտնել Հայաստանինՙ հնդիկ ժողովրդին այս դժվար պահին եղբայրական օգնություն ձեռք մեկնելու համար:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4