«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#19, 2001-02-02 | #20, 2001-02-03 | #21, 2001-02-06


ՓԱԽՍՏԱԿԱՆՆԵՐԸ ՊԱՀԱՆՋՈՒՄ ԵՆ ԱՆՎՃԱՐ ԲՆԱԿԱՐԱՆՆԵՐ ԵՎ ԱԴՐԲԵՋԱՆՈՒՄ ԹՈՂԱԾ ԳՈՒՅՔԻ ՓՈԽՀԱՏՈՒՑՈՒՄ

Ադրբեջանիցՙ Հայաստանում ապաստանած փախստականները մի դիմում են ուղղել ՀՀ նախագահին, ԱԺ խոսնակին, վարչապետին, փախստականների վարչության ղեկավարին, ՄԱԿ-ի եւ ԵԱՀԿ-ի հայաստանյան ներկայացուցչություններՙ իրենց կենսամակարդակի վերաբերյալ շարադրելով գրեթե անիրական պահանջներ: Ադրբեջանից տարիներ առաջ գաղթած մեր հայրենակիցները դժգոհում են, թե իրենց կենսամակարդակը 3- 4 անգամ ավելի ցածր է ՀՀ քաղաքացիների համեմատությամբ: Նրանք առաջարկում են փախստականների ներկայացուցիչների աներկբա մասնակցությամբ, ՀՀ ԱԺ պատգամավորներից գումարել ժամանակավոր մի հանձնախումբ, որը կզբաղվի 1990-ից կուտակված խնդիրների լուծմամբ: Մասնավորապես, պահանջում են կոմունալ, բժշկական, տրանսպորտային, հեռախոսային եւ այլ ծառայություններից անվճար օգտվելու հնարավորություն, ինչպես նաեւ անվճար կրթություն եւ հարկերից ազատում:

Փախստականներն անխուսափելի են համարում նաեւ այստեղ իրենց զբաղեցրած բնակելի տարածքների, հանրակացարանների եւ այլնի անվճար սեփականաշնորհում ու Ադրբեջանում թողած գույքի փոխհատուցում:

Եթե իրենց պահանջներն ընթացք չստանան, փախստականներն սպառնում են 2001-ի գարնանը Երեւան- Ժնեւ երթ իրականացնել եւ իրենց խնդիրները ներկայացնել անմիջապես ՄԱԿ-ի փախստականների գծով գերագույն հանձնակատարին: Դիմումը ստորագրել են 645 ընտանիքի ներկայացուցիչներ:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4