Փետրվարի 2-ին Լիբանանի խորհրդարանի անդամներ Հակոբ Գասարճյանը, դոկտ. Եղնիկ Ճերճերյանը, Ժան Օղասափյանը եւ Սերժ Թուրսարգիսյանը հանդիպում են ունեցել Լիբանանում Ֆրանսիայի դեսպան Ֆիլիպ դը Քոնթիեի հետ, վերջինիս քաղաքական խորհրդականի եւ դեսպանության քարտուղարի ներկայությամբ: Հայ պատգամավորները դեսպանին են փոխանցել իրենց շնորհակալական նամակնՙ ուղղված նախագահ Ժակ Շիրակին, Հայոց ցեղասպանության մասին բանաձեւին իր ստորագրությամբ օրենքի ուժ տալու համար:
Խոսակցության ընթացքում արծարծվել է նաեւ Մերձավոր Արեւելքում տիրող կացության շուրջ Ֆրանսիայի կեցվածքը, ինչպես նաեւ Լիբանանի կառավարության մեջ նախարարական 2-րդ պորտֆել ունենալու վերաբերյալ լիբանանահայ համայնքի պահանջը: