Ցավով ու կսկիծով իմացանք սփյուռքահայ մտավորական, կրթության մշակ, հայերեն մի շարք դասագրքերի հեղինակ, հրապարակախոս Սարգիս Յափուջյանի մահվան գույժը: Սարգիս Յափուջյանը 1946- ին ներգաղթելով Հայաստան, տարիներ շարունակ աշխատել է նաեւ հայրենիքումՙ լուսավորության նախարարության համակարգում:
«Նոր օր» շաբաթաթերթում միայն վերջերս Ավ. Իսահակյանի 125-ամյակին նվիրված «Վերհիշումներ» հրապարակումը եղավ ազնիվ ու պարկեշտ մտավորականի կարապի երգը: Նա մահկանացուն կնքեց հունվարի 15-ին, կարճատեւ հիվանդությունից հետո:
Հոգեհանգիստը կատարվեց հունվարի 18-ին, Հոլիվուդի Ս. Կարապետ եկեղեցում, թաղման արարողությունըՙ Հոլիվուդ Հիլզ գերեզմանատանը:
«Ազգը» խորապես վշտակցում է հանգուցյալի հարազատներին: