«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#19, 2001-02-02 | #20, 2001-02-03 | #21, 2001-02-06


ՀԱՅ ՇԱԽՄԱՏԻՍՏՆԵՐԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՎԱՐԿԱՆԻՇՆԵՐԸ

«Շախմատային Հայաստան» հանդեսն իր վերջին երկու համարներում զետեղել է ՖԻԴԵ-ի պաշտոնական վարկանիշներ ունեցող Հայաստանի եւ սփյուռքի շախմատիստների ցուցակը 2001 թ. հունվարի 1-ի դրությամբ:

Միջազգային վարկանիշներ ունեն մեր հանրապետության 113 շախմատիստներ: Ցուցակի առաջին հնգյակն այսպիսին է. 1. Վլադիմիր Հակոբյանՙ 2656, 2. Ռաֆայել Վահանյանՙ 2641, 3. Սմբատ Լպուտյանՙ 2607, 4. Կարեն Ասրյանՙ 2582, 5. Արտաշես Մինասյանՙ 2567 միավոր:

Կանանցից առավել բարձր վարկանիշներ ունեն գրոսմայստերներ Էլինա Դանիելյանը (2369) եւ Լիլիթ Մկրտչյանը (2339):

Սփյուռքահայ շախմատիստների ցուցակն ավելի պատկառելի է. նրանում տեղ են գտել աշխարհի տասնյակ երկրների 155 ներկայացուցիչներ: Իհարկե, առջեւում Գարրի Կասպարովն է: Անցյալ տարի նա Վլադիմիր Կարմնիկի հետ մրցախաղում կորցրեց չեմպիոնի կոչումը: Այդուհանդերձ Կասպարովն աշխարհում բոլորից բարձր վարկանիշն ունի: Վերջերս հոլանդական Վեյկ ան Զեեի մրցաշարի հաջողությունը, երբ նա հաղթեց, առաջ անցնելով աշխարհի երկու չեմպիոններից, վկայում է, որ ուժեղագույնի կոչման համար պայքարը նոր փուլ է թեւակոխում:

Սփյուռքահայ շախմատիստների առաջին հնգյակն այսպիսի տեսք ունի. 1. Գարրի Կասպարով (Ռուսաստան)ՙ 2849, 2. Սերգեյ Մովսիսյան (Չեխիա)ՙ 2661, 3. Յուրի Դոխոյան (Ռուսաստան)ՙ 2580, 4. Վիգեն Միրումյան (Չեխիա)ՙ 2522, 5. ԳԵորգի Բագատուրով (Վրաստան)ՙ 2519 միավոր:

Ուժեղագույն սփյուռքահայ շախմատիստուհին գրոսմայստեր Էլմիրա Սկրիպչենկո-Լոթիեն է (Մոլդովա, 2450):

Ինչպես նշեցինք, շախմատի միջազգային ֆեդերացիայի ցուցակում ընդգրկված մեր հայրենակիցները ներկայացնում են մի քանի տասնյակ երկրներ: Նրանց թվում, այնպիսի «շախմատային» երկրների կողքին, ինչպիսիք են Ռուսաստանը, Ուկրաինան, Վրաստանը, ԱՄՆ-ը, Անգլիան, Չեխիան, Բուլղարիան, տեղ են գտել Նոր Զելանդիան, Թուրքիան, Պաղեստինը... Ընդ որում, ուժեղագույններից կարելի է թե՚ տղամարդկանց, թե՚ կանանց բավականին մարտունակ «հավաքականներ» ստեղծել:

Վերջում շախմատասերների ուշադրությանը ներկայացնենք Վեյկ ան Զեեում խաղացված մի պարտիա, որում աշխարհի 13-րդ չեմպիոնը վստահ հաղթանակ տարավ բարձրագույն տիտղոսի կոչման երբեմնի հավակնորդի նկատմամբ:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4