«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#20, 2001-02-03 | #21, 2001-02-06 | #22, 2001-02-07


«ԱՄԵՐԻԿԱՅԻ ՁԱՅՆԻ» ՀԱՅԿԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՌԱԴԻՈԺԱՄԸ ԿՐՃԱՏՎՈՒՄ Է

ԱՄՆ-ում ամենախոշոր ռադիոկայանիՙ «Ամերիկայի ձայնի» տնօրենն օրերս հայտարարել է, որ չորս ծառայություններիՙ հայկական, թուրքական, բուլղարական եւ ռումինական, տեւողությունը կրճատվելու էՙ չմանրամասնելով, թե որքան: Տնօրենի տեղեկությամբ նախատեսվում է փակել ռադիոկայանի ուզբեկական, պորտուգալական ծառայությունները: Կրճատումների արդյունքում ռադիոկայանի 34 լրագրողներ կազատվեն աշխատանքից: «Ամերիկայի ձայնը» սփռվում է ամբողջ աշխարհում 50 լեզուներով: Մոտավոր հաշվումներով ռադիոկայանն ունի շուրջ 100 մլն ունկնդիր:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4