«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#20, 2001-02-03 | #21, 2001-02-06 | #22, 2001-02-07


ՆՈՐ ՕՐԵՆՍԳԻՐՔՙ ԶԱԳՍ-ԵՐԻ ՄԱՍԻՆ

ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈՒՆՎԱՐ, ԱՐՄԵՆՊՐԵՍ : Առաջին անգամ ՀՀ-ում առանձին օրենսգրքով նախատեսվում է կարգավորել քաղաքացիական կացության ակտերը (ԶԱԳՍ): Արդարադատության նախարարության ներկայացրած այս նոր օրենսգրքի նախագիծն արդեն հավանության է արժանացել կառավարության կողմից:

Օրենքի նախագծով մանրամասն կանոնակարգվում է, թե ինչպիսի ընթացակարգերով պետք է իրականացվեն պարտադիր գրանցման ենթակա քաղաքացիական ակտերըՙ ծնունդը, ամուսնությունը, ամուսնալուծությունը, որդեգրումը, հայրության ճանաչումը, անվան փոխումը, մահը: Ըստ արդարադատության նախարարի տեղակալ, նախագծի հեղինակ Արեւիկ Պետրոսյանի, հնարավորինս փորձ է կատարվել կանխելու եւ վերացնելու հիշատակված ակտերի գրանցման ընթացքում առկա չարաշահումները: Այդ իսկ նպատակով էլ նախատեսվել են մի շարք փոփոխություններ. մասնավորապես, բոլոր ակտային գրանցումների համար նոր օրենսգիրքը սահմանում է եռօրյա ժամկետ:

Նախատեսվում է նաեւ օրենքի մակարդակով կարգավորել ԶԱԳՍ-երի տարածքային բաժինների կարգավիճակը, որոնք, համաձայն օրենսգրքի նախագծի, կլինեն արդարադատության նախարարության ենթակայության ներքո: Նախարարության կողմից կհամակարգվեն նաեւ արտերկրում ՀՀ քաղաքացիների ամուսնության գրանցման ակտերը:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4