«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#20, 2001-02-03 | #21, 2001-02-06 | #22, 2001-02-07


ԱԺՄ-ԱԿԱՆՆԵՐԸ ՃՇՏՈՒՄ ԵՆ ԻՐԵՆՑ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԿԵՑՎԱԾՔԸ

Պառակտված ԱԺՄ կուսակցության անդամ, ԱԺ-ում նույնանուն խմբակցության քարտուղար Սեյրան Ավագյանը ճշտելով կուսակցությունում կատարվող տեղաշարժերի իրական պատկերը, հայտարարեց, որ ԱԺՄ-ն շարունակում է գործել, ձեւավորել է 9 հոգանոց վարչություն, ունի նախագահՙ հանձին Վազգեն Մանուկյանի, եւ որոշ փոփոխությունների է ենթարկել կուսակցության կանոնադրությունը: Ինչ վերաբերում է նոր կուսակցության ստեղծմանը, ապա, ըստ Ավագյանի, 7 աժմ-ականներ իրենց նախաձեռնությամբ դուրս են եկել կուսակցությունից եւ նախաձեռնող խումբ են ստեղծելՙ իսկապես նոր կուսակցություն ստեղծելու նպատակով:

ԱԺՄ «կայուն» մեկ այլ անդամՙ Ֆիլարետ Բերիկյանը ուրախ է այս փաստի առթիվՙ գտնելով, որ ժամանակն էր, որ պետության հանդեպ 12- 15-րդ դարերի պատկերացում ունեցողներից ԱԺՄ-ն ինքնամաքրվի:

Իր բառապաշարին հավատարիմ, այլեւս նախկին աժմ-ական Արշակ Սադոյանը, սակայն, համոզված է, որ ներխորհրդարանական կուսակցությունների պառակտումը պատահական չէ, եւ գործադիր իշխանության ներկայացուցիչների ազդեցությամբ էր մասնավորապես պայմանավորված ԱԺՄ-ի պառակտումը: Ինչպես Սադոյանն է բնորոշումՙ «ուղղակի գնվում են կուսակցական գործիչներ, եւ թելադրվում է որոշակի քաղաքական կուրս»:

Գ. Ա.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4