ԵՐԵՎԱՆ, 6 ՓԵՏՐՎԱՐ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Նախատեսվում է 2001 թվականին Հայաստանում բացել Լեհաստանի, Իրաքի, Բելառուսի եւ Ղազախստանի դեսպանություններ, իսկ Հայաստանը նախատեսում է դեսպանություն բացել Իրաքում: Այս մասին հայտնեցին ՀՀ ԱԳՆ հասարակայնության հետ հարաբերությունների վարչությունից: Ներկայումս Հայաստանում գործում են 19 երկրների դեսպանություններ, իսկ Հայաստանն արտերկրում ունի մոտ 50 դիվանագիտական ներկայացուցչություններ: