ՄՈՍԿՎԱ, 6 ՓԵՏՐՎԱՐ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի կառավարությունը որոշում է ընդունել ընթացիկ տարում Գյումրի քաղաքում Ռուսաստանի Դաշնության գլխավոր հյուպատոսություն բացելու մասին: Այդ մասին հայտնել են կառավարական տեղեկատվության գերատեսչությունում: Կառավարության կարգադրության համաձայն, դիվանագիտական նոր ներկայացուցչության բացման եւ պահելու ծախսերն իրականացվելու են այն միջոցների հաշվին, որոնք դաշնային բյուջեում նախատեսված են ՌԴ արտգործնախարարության արտասահմանյան աշխատակազմի ֆինանսավորման համար: Նոր հյուպատոսության անձնակազմը բաղկացած կլինի ութ մարդուց: