«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#20, 2001-02-03 | #21, 2001-02-06 | #22, 2001-02-07


«ՄԵՆՔ ՉՊԵՏՔ Է ՄՈՌԱՆԱՆՔ ՄԵՐ ԱՆՑՅԱԼԸ»

Ասել է նախագահ Քոչարյանը

«Ազգի» ուրբաթօրյա համարում թարգմանաբար ընթերցողներին էին ներկայացրել թուրք լրագրող Մեհմեթ Ալի Բիրանդիՙ Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ հարցազրույցի որոշ հատվածներ, որոնք տպագրվել էին «Թըրքիշ դեյլի նյուզ» եւ «Հյուրիեթ» օրաթերթերում, ինչպես նաեւ հեռարձակվել «Մանշեթ» ծրագրով: Նախաբանում զգուշացրել էինք, որ թուրք լրագրողները Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյաների հետ հարցազրույցները խեղաթյուրելու սովորություն ունեն: Ցավոք, պիտի նշենք, որ տպագրական սխալի հետեւանքով նախագահ Քոչարյանի «We cannot forget our past» նախադասությունը մեր թերթում տպագրվել է «Մենք պետք է մոռանանք մեր անցյալը» ձեւով, այնինչ պետք է լիներ «Մենք չպետք է մոռանանք մեր անցյալը»: «Ազգի» ինտերնետային չորս լեզուներովՙ հայերեն, ռուսերեն, անգլերեն, թուրքերեն, գնացել է «Մենք չպետք է մոռանանք մեր անցյալը» ճիշտ ձեւը:

Ակամա ապատեղեկատվություն տարածելու համար ներողություն ենք խնդրում:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4