ԵՐԵՎԱՆ, 7 ՓԵՏՐՎԱՐ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայ բժիշկների մի խումբՙ պրոֆեսոր Հովհաննես Սարուխանյանի ղեկավարությամբ, մշակել է սուր պանկրեատիտիՙ ենթաստամոքսային գեղձի ծանր հիվանդության, դեղորայքային բուժման արդյունավետ մեթոդ:
Ինչպես ցույց են տվել «Էրեբունի» բուժական կենտրոնում եւ Երեւանի համալսարանական թիվ 1 կլինիկական հիվանդանոցում կատարված հետազոտությունները, այս մեթոդի կիրառման շնորհիվ հիվանդության մահացու վախճանները կրճատվել են գրեթե երկուսուկես անգամ: Մոտավորապես մեկուկես անգամ նվազել է հետվիրահատական բարդությունների, ախտադարձությունների (ռեցիդիվների) տոկոսը եւ, որպես դրա արդյունք, անհամեմատ ավելի կրճատվել են հիվանդի հոսպիտալացման ժամկետները:
Գյուտի կարգավիճակ ստացած նոր մեթոդն արտոնագրված է Հայաստանում: