«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#21, 2001-02-06 | #22, 2001-02-07 | #23, 2001-02-08


ԿԱՐԵՆ ՀՈՒՆԱՆՅԱՆԻ ՊԱՇՏՊԱՆԸ ԾԱՆՈԹԱՆՈՒՄ Է ԳՈՐԾԻ ՆՅՈՒԹԵՐԻՆ

ԵՐԵՎԱՆ, 7 ՓԵՏՐՎԱՐ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Հոկտեմբերի 27-ի գործով մեղադրյալ Կարեն Հունանյանի պաշտպանությունը վերստին ստանձնած փաստաբան Համլետ Ստեփանյանը արդեն մեկ անգամ տեսակցել է իր պաշտպանյալի հետ, ներկայումս ծանոթանում է գործի նյութերինՙ փորձելով մինչեւ դատավարության սկսվելը պատրաստ լինել մասնակցելու դրան, հայտնեց փաստաբանը: Հիշեցնենք, որ Կ. Հունանյանը վերջերս պահանջել էր, որպեսզի իր շահերը նորից պաշտպանի Համլետ Ստեփանյանը. վերջինս գործի նյութերին ծանոթանալու փուլում պաշտպանել էր Կ. Հունանյանի շահերը, սակայն որոշ ժամանակ անց մեղադրյալը հրաժարվել էր ոչ միայն Հ. Ստեփանյանի, այլեւ առհասարակ որեւէ փաստաբանի ծառայություններից:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4