ԵՐԵՎԱՆ, 7 ՓԵՏՐՎԱՐ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: ՀՀ արդյունաբերության նախկին նախարար Աշոտ Սաֆարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ Քրեական օրենսգրքի 90 հոդվածի 4-րդ մասով: Այս մասին «Նոյյան տապանի» թղթակիցը տեղեկացավ ՀՀ գլխավոր դատախազությունից: Ըստ ներկայացված մեղադրանքի, նախաքննությունը բավարար ապացույցներ ունի, որ 1995 թ. հոկտեմբեր-դեկտեմբեր ամիսներին Ա. Սաֆարյանը պաշտոնեական դիրքը չարաշահելու միջոցով կատարել է իր կառավարմանը հանձնված գույքի առանձնապես խոշոր չափերի հասնող վատնում, որով պետությանը զգալի վնաս է պատճառել: Աշոտ Սաֆարյանը կալանքի մեջ է գտնվում փետրվարի 1-ից: