«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#21, 2001-02-06 | #22, 2001-02-07 | #23, 2001-02-08


ԻՐԱՆԸ ՈՂՋՈՒՆՈՒՄ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ «ԻՐԱՏԵՍԱԿԱՆ ԵՎ ՀԵՌԱՏԵՍ» ԴԻՎԱՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆԸ

Պաշտոնական տեսակետներ արտահայտող անգլիատառ «Իրան դեյլի» օրաթերթն իր երեկվա խմբագրականում ողջունել է Հայաստանի «իրատեսական եւ հեռատես դիվանագիտությունը»: Կարեւորելով Թեհրան-Երեւան հարաբերությունները, օրաթերթը գովաբանել է, թե «հայերը վերջնականապես շրջադարձ կատարեցին դեպի Իրան»: «Հաշվի առնելով տարածաշրջանում վերջին փոփոխությունները, Հայաստանը կարեւորում է երկու գործոնՙ աշխարհի կողմից տարածաշրջանում Իրանի դերի վերաիմաստավորումը եւ որոշ երկրների, այդ թվում Ադրբեջանի շփոթությունը: Այնուամենայնիվ, մենք ափսոսում ենք, որ Ադրբեջանը կորցնում է իր բոլոր «հաղթաթղթերը»ՙ առաջին հերթին Արեւմուտքի հետ իր նավթային առեւտուրը, մինչդեռ Հայաստանը ձեռնամուխ է եղել շահավետ նախագծերի», գրում է «Իրան Դեյլին»:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4