ՄՈՍԿՎԱ, 7 ՓԵՏՐՎԱՐ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Փետրվարի 7-ին ՌԴ Պետական դումայի մամլո ծառայությունը հաղորդում է տարածել, որ պատգամավոր Ալեքսեյ Միտրոֆանովը (ՌԼԴԿ խմբակցություն) պատրաստել է որոշման նախագիծ «1915-17 թթ. Հայոց ցեղասպանության հարցի մասին»: Պատգամավորի կարծիքով, Պետդուման հետեւելով ցեղասպանության հանցագործության նախազգուշացման եւ պատժման մասին ՄԱԿ կոնվենցիային, ինչպես նաեւ ղեկավարվելով պատմական արդարության սկզբունքներով, պետք է դատապարտի հայերի կոտորածի փաստերը Օսմանյան կայսրությունում: Հայ եւ թուրք ժողովուրդների հարաբերությունների նորմալացման նպատակով Թուրքիայի Հանրապետության ղեկավարությունը, Ա. Միտրոֆանովի կարծիքով, պետք է հրապարակավ ընդունի 1915-17 թթ. Հայոց ցեղասպանության փաստը եւ դատապարտի այն ժամանակների Օսմանյան կայսրության հակահայկական քաղաքականությունը: Բացի այդ, 1915-17 թթ. Հայոց ցեղասպանության զոհերի ժառանգներին բարոյական եւ նյութական վնասի փոխհատուցման համար պետք է ստեղծվի միջազգային հանձնաժողովՙ փոխհատուցման միջոցների վճարման չափերն ու ժամկետները որոշելու համար: