Վերջերս ՀՀ կառավարության տնտեսական բարեփոխումների վերլուծական-տեղեկատվական կենտրոնը հրապարակել է «25 հարց, 25 պատասխան» գրքույկը, որի նպատակն է պարզաբանել հասարակության մեջ առաջացող բազմաթիվ իրավական-օրենսդրական հիմնահարցերը: Այս հրապարակումը կենտրոնի ձեռնարկած տնտեսության ոլորտում բարեփոխումների ընթացքի իրավական ապահովման ծրագրի օղակներից մեկն է: Այս առթիվ կենտրոնի գործադիր տնօրեն Ալբերտ Ղալթախչյանն այն կարծիքն է հայտնել, որ գրքույկը կունենա իր շարունակությունը, քանզի իր ղեկավարած հաստատությանն ուղղված հարցադրումների հոսքը շարունակվում է, որտեղ բնակչության կողմից առաջադրվում են պարզաբանման կարիք ունեցող բազմաթիվ նոր հարցեր:
ՌԻՄԱ ԵԳԱՆՅԱՆ