Այսօր ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանության առջեւ տեղի ունեցավ Հայաստանի պարարվեստի միության նախաձեռնած երախտիքի ցույց: Միության մի շարք պարային խմբեր, ի թիվս հանրաճանաչ «Բերդ» անսամբլի, ազգային տարազներով եւ ցուցապաստառներով սկսեցին երթը պետական Կրկեսի մոտից: Ամփոփվելով Ֆրանսիայի դեսպանության շենքի առջեւ, ի լուր բազմահարյուր հասարակության եւ լրատվամիջոցների, Հայաստանի պարարվեստի միության նախագահ Կարեն Գեւորգյանը միության եւ երթի մասնակիցների անունից հրապարակեց Ֆրանսիայի դեսպան Միշել Լեգրային ուղղված շնորհակալական ուղերձը: