ԵՐԵՎԱՆ, 7 ՓԵՏՐՎԱՐ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երիտասարդ բժիշկները, որոնք մասնագիտությամբ աշխատում են Հայաստանի ավելի քան 80 սահմանամերձ գյուղերում, ազատվում են բանակ զորակոչվելուց: Կառավարության այս որոշումը, ուժի մեջ է մտել այս տարվա հունվարից: ՀՀ առողջապահության փոխնախարար Արտակ Զեյնալյանի խոսքերով, կառավարության այս քայլը թույլ կտա սահմանամերձ գյուղերն ապահովել բոլոր մասնագիտությունների անհրաժեշտ բժիշկներով, բացի դրանից այն կնվազեցնի գյուղացիների արտահոսքը: Սահմանամերձ գյուղերի մեծ մասը գտնվում է Տավուշի եւ Սյունիքի մարզերում: Փոխնախարարը վստահություն հայտնեց, որ արդեն մինչեւ այս տարեվերջ տասնյակ երիտասարդ բժիշկներ կհաստատվեն հիշյալ գյուղերում: