«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#23, 2001-02-08 | #24, 2001-02-09 | #25, 2001-02-10


ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԸ ԼԵՎՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ԲԱՆԴԱՅԻ ՄԱՄԼՈ ՔԱՐՏՈՒՂԱՐ

Վերջերս «Ազգ» եւ «Գոլոս Արմենիի» թերթերում ՀՌԱԿ ատենապետ Ռուբեն Միրզախանյանը «Իշխանափոխություն» հոդվածում մասնավորապես նշում էր. «1988-ին Տեր-Պետրոսյանը ՀՀՇ կազմակերպության առաջնորդներից էր, 1997-ին միակ պարագլուխը ոչ քաղաքական դարձած հանցագործ խմբավորման, որը հակաօրինական նպատակների իրագործման համար իրեն կից ուներ զինյալների խումբ, որն իրագործում էր մարդասպանություններ եւ այլ ծանրագույն հանցագործություններ»:

Համաձայն իր սովորության, տերպետրոսյանական բանդայի մամլո քարտուղար Արամ Աբրահամյանն իր խմբագրած «Առավոտ» թերթի երեկվա համարում ոչ միայն ամբողջական մեջբերում չի կատարում ՀՌԱԿ Հանրապետական վարչության ատենապետ Ռուբեն Միրզախանյանի «Իշխանափոխություն» հոդվածից, այլեւ չակերտներում ներկայացնում է խմբագրված բառակապակցություն: Պարզվում է նաեւ, որ, ըստ Առավոտի», «բանդան» հայերեն նշանակում է «խմբավորում, իսկ «նորին վսեմություն» եւ «մեծահարգ» դիմումի ձեւը տիտղոս է:

Սակայն կարեւորն ակնարկ է մի փաստաթղթի, որը հղվել է նախկին նախագահին իր իսկ պահանջովՙ տասը տարի առաջ ՀՌԱԿ-ից չորս հոգու կառավարության մեջ ընդգրկելու վերաբերյալ:

Պարոն Աբրահամյան, բայց չէ՞ որ դա 1991-ին էր, իսկ բանդան (ըստ Ձեզ) Դուք ձեւավորեցիք ավելի ուշ:

Բանդայի մասին կարդացեք «Ազգի» առաջիկա համարում:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4