ՎԱՇԻՆԳՏՈՆ, 9 ՓԵՏՐՎԱՐ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Ամերիկյան առաջատար նավթային ընկերություններից մեկըՙ «Շեւրոնը», ցանկություն է հայտնել միանալ Բաքու-Ջեյհան նավթատարով Կասպյան նավթի արտահանման ծրագրին: Այս մասին «Շեւրոնի» ղեկավարությունը տեղեկացրել է Թուրքիայի կառավարությանը: Ըստ «Ասոշիեյթեդ պրեսի», ԱՄՆ-ը սատարում է Բաքու-Ջեյհան երթուղուն, մինչդեռ շատ նավթային հսկաներ նախընտրում են ռուսաստանյան կամ իրանական ուղղությունները: