ՍՏԱՄԲՈՒԼ, 9 ՓԵՏՐՎԱՐ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: «Թըրքիշ դեյլի նյուզը» փետրվարի 9-ին հայտնել է, որ Թուրքիան որոշել է սառեցնել ռազմական կապերը Ֆրանսիայի հետ ի նշան բողոքի Հայոց ցեղասպանության ճանաչման դեմ: Ըստ վերոհիշյալ որոշման, այս տարվա ընթացքում թուրքական որեւէ ռազմական պատվիրակություն Ֆրանսիա չի այցելելու: Այդ մասին Թուրքիայի գլխավոր սպայակույտը հատուկ հրահանգ է ուղարկել բոլոր հրամանատարներին: