ԹԲԻԼԻՍԻ, 9 ՓԵՏՐՎԱՐ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Վրաստանի արտգործնախարար Իրակլի Մենաղարիշվիլին փետրվարի 16-ին, երկօրյա այցով, կժամանի Երեւան: Վրաստանի ԱԳՆ-ն փետրվարի 9-ին հայտնել է, որ Մենաղարիշվիլին հանդիպելու է ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, վարչապետ Անդրանիկ Մարգարյանի, ԱԺ խոսնակ Արմեն Խաչատրյանի եւ Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի հետ:
«Ազատություն» ռադիոկայանի հաղորդմամբ, Հայաստան կատարելիք այցից առաջՙ փետրվարի 13-ին Վրաստանի արտգործնախարարն այցելելու է Բաքու, որտեղ նախագահ Ալիեւի եւ այլ պաշտոնյաների հետ քննարկելու է վրաց-ադրբեջանական հարաբերությունները եւ Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթատարի կառուցման հնարավորությունները: