«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#23, 2001-02-08 | #24, 2001-02-09 | #25, 2001-02-10


«ՋԻՓԵՐԻ» ԵՐԿԻՐ ՀԱՅԱՍՏԱՆՍ

Ոչ պաշտոնական տեղեկությունների համաձայն, վերջին 6 ամիսների ընթացքում «Եվրոմոտորսը» Հայաստանում վաճառել է 45 «ջիփ» եւ թանկարժեք այլ ավտոմեքենաներ: Նույն ժամանակահատվածում «Մերսեդես-Բենսը» վաճառել է 68 նոփ-նոր ավտոմեքենա, որոնց գինը տատանվում է 50 հազարից մինչեւ 300 հազար դոլարի սահմաններում:

Երեւանում եւ անգամ Ստեփանակերտում նման մեքենաների առատությունը զարմացնում է օտարերկրացիներին, հատկապես նրանց, ովքեր Հայաստան են ժամանում հայ ժողովրդին օգնություն ցուցաբերելու համար: Նրանցից մեկըՙ Լոս Ալամոսից (Մ. Նահանգներ) ժամանած հայտնի ատոմագետ Ռայմոնդ Հակոբյանն այնքան է զարմացել Երեւանում «Բենսի» ավտոմեքենաների առատությունից, որ որոշել է Մ. Նահանգներ վերադարձին բողոքի նամակ գրել Պետքարտուղարությանը, թե տարեկան զեկույցներում ինչո՞ւ է Հայաստանը աղքատ ու թշվառ երկրների շարքում դասվում:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4