Զինվորական ոստիկանության պետ Վովա Գասպարյանը հայտնի է ոչ միայն իր յուրօրինակ հագուկապով եւ մազերի «բոքսեր» կտրվածքով, այլեւ ծաղիկների նկատմամբ անսահման սիրով: Չբավարարվելով տեղի մեխականոց-ջերմոցներով, այդ սերը նրան տարել է մինչեւ Հոլանդիաՙ ծաղիկների երկիրը: Եվ որպեսզի հայրենակիցներին մասնակից դարձնի ծաղիկներից ստացած իր մեծ հաճույքին, Վ. Գասպարյանը, ինչպես հայտնի է, Երեւանում ստեղծեց «Կարաբալա» ծաղիկների խանութը: Եվ քանի որ զինոստիկանության պետը շատ էր խանդոտ իր սիրո մեջ, վերջերս սկսել է ոստիկանական մեթոդներով պայքարել նույն սիրով տառապողների դեմ: