«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#23, 2001-02-08 | #24, 2001-02-09 | #25, 2001-02-10


ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ԽԱՇ

Հայտնի է, որ արտերկրում Հայաստանը ներկայացնող դիվանագետները ինքնագործունեության իսկական վարպետներ են: Յուրաքանչյուրն իր մեթոդոլոգիան է մշակել հօգուտ Հայաստանի դիվանագիտական եւ տնտեսական դիվիդենտներ ձեռք բերելու ազգանվեր գործում, ըստ տեղական պահանջների:

Եթե Ուզբեկստանում մեր դեսպանը նախընտրում է ոչխարի խորովածն իր դիվանագիտական աշխատանքի ծավալման համար, ապա Մոսկվայում մեր դեսպանն առավելությունը տալիս է խաշին: Խաշՙ դեսպանության տարբեր դահլիճներում, տարբեր ֆորմատի ընդունելությունների ընթացքում: Ասում ենՙ նորաստեղծ այս մեթոդը մեծ ընդունելություն է գտել ռուս դիվանագետների եւ տարբեր քաղաքական գործիչների մոտ, որոնք մեծապես գնահատում են խաշակերության հատկապես երկու առավելությունըՙ խաշի սեղանի շուրջ կենացները խիստ սահմանափակ են, եւ խաշային «շփումները» տեղի են ունենում առավոտյան:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4