Հայաստանում հավատարմագրված օտարերկրյա դիվանագիտական կորպուսում վերջերս շատացել են շշուկները Մ. Նահանգների դեսպանության պատասխանատու աշխատակիցների պահվածքի շուրջ: Մի շարք երկրների դիվանագետներն աշխատում են հնարավորինս քիչ շփվել ամերիկացիների հետ, գտնելով, որ վերջիններս խիստ գոռոզ են պահում իրենց եւ երբեմն դիտմամբ խախտում են դիվանագիտական շփումների ավանդույթները: Ասում են, դեսպան Մայքլ Լեմոնը, օրինակ, զլանում է օտարերկրյա պաշտոնակիցներին իր տուն հրավիրել եւ, նույնիսկ, պաշտոնական ընդունելությունների ժամանակ ձեւացնում է, որ առաջին անգամ է ծանոթանում նրանց հետ: