Գտնվեց վերջերս անհետացած բնապահպանության փոխնախարար Կորյուն Հակոբյանը: Ասում են, անսպասելի անհետացման պատճառը այդ գերատեսչությունում վերջերս նշանավոր «Շեստոյի» անցկացրած ստուգումներն էին:
Ի լուր բոլորի, պրն Հակոբյանի հարցերը լուծված են: Ամեն ինչ լավ է: Նա վերադարձել է աշխատանքի, տուն, շրջապատ: Կյանքից գոհ է նաեւ Կորյուն Հակոբյանի քույրըՙ պատգամավոր տկն Հրանուշը: Տաղանդավոր ընտանիքը շարունակում է վերընթաց ուղին: