ՀՀ պետական եկամուտների նախարարության օպերատիվ- հետախուզական վարչությունը հայտնաբերել է սիգարետի ապօրինի վաճառքի դեպք: Սիգարետն Աշտարակի շուկայում իրացրել է Արմավիրի մարզի բնակիչ Հերոս Միրզախանյանը, որի տանը հայտնաբերվել է 1997 թ. ակցիզային դրոշմանիշներով դրոշմավորված 33 հազար տուփ հնդկական արտադրության ծխախոտ:
Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում գրանցված «Ուրախաչ» արտադրական կոոպերատիվը Հայաստանում զբաղվել է լիմոնադի արտադրությամբՙ չունենալով պետական գրանցում: Ընկերության արտադրամասում օպերատիվ-հետախուզական վարչության աշխատակիցները հայտնաբերել են խորհրդային ժամանակաշրջանի պիտակներով 422 շիշ պատրաստի արտադրանք: Պարզվել է, որ արտադրանքի ապրանքանիշը գրանցված չէ ինչպես արտոնագրային վարչությունում, այնպես էլ Հայպետստանդարտում: Կատարվում է հետաքննություն, որը կպարզի հայտնաբերված դեպքերի մարամասները:
ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԼՐԱՏՎԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ