ԵՐԵՎԱՆ, 9 ՓԵՏՐՎԱՐ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Դեռ անցյալ տարի, հայ-բելառուսական միջկառավարական հանձնաժողովի աշխատանքների շրջանակներում, ձեռք էր բերվել նախնական համաձայնությունՙ 2001 թ. մարտ-ապրիլ ամիսներին Մինսկում կազմակերպել Հայաստանի արդյունաբերական ձեռնարկությունների արտադրատեսակների ցուցահանդես:
Ինչպես հայտնեցին հանրապետության արդյունաբերության եւ առեւտրի նախարարությունում, այդ ցուցահանդեսը կբացվի ապրիլի 20-ին եւ կաշխատի 10 օր: Նախարարության արտաքին վարչության մասնագետները այժմ աշխատանքներ են տանում ցուցահանդեսի կազմակերպական եւ տաղավարների վարձակալության հետ կապված մի շարք հարցեր բելառուսական կողմի հետ ճշտելու ուղղությամբ: