«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#23, 2001-02-08 | #24, 2001-02-09 | #25, 2001-02-10


ՀԱՍՏԱՏՎԱԾ Է ԱՌԱՆՑ ԴԵՂԱՏՈՄՍԻ ԲԱՑ ԹՈՂՆՎՈՂ ԴԵՂԵՐԻ ՑԱՆԿԸ

ԵՐԵՎԱՆ, 9 ՓԵՏՐՎԱՐ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մարտի 1-ից ուժի մեջ կմտնի ՀՀ առողջապահության նախարարության այն հրամանը, որը հաստատում է դեղատներում առանց բժշկի դեղատոմսի բաց թողնվող դեղորայքի ցանկը:

Ըստ առողջապահության նախարարության դեղորայքային եւ տեխնոլոգիական ապահովման վարչության պետ Ալբերտ Սահակյանի, ցանկի մեջ մտել են Հայաստանում գրանցված եւ լայնորեն հայտնի շուրջ 300-ից ավել դեղեր, որոնց կիրառումը վտանգավոր չէ, ուստի եւ հատուկ վերահսկողության ենթակա չէ: Հիվանդն ինքը կարող է դրանք դեղատնում ընտրել դեղագործի օգնությամբ: Նման դեղերի թվին են դասվում հիմնականում ջերմությունն իջեցնող եւ ցավամոքիչ դեղերը, թեթեւ տկարության դեմ կիրառվող միջոցները: Ցանկի մեջ չմտնող մյուս բոլոր դեղերը կտրվեն բժշկի դեղատոմսով:

Ա.Սահակյանի խոսքերով, առողջապահության նախարարության որոշումը պայմանավորված է այն հանգամանքով, որ հիվանդները հաճախ, չխորհրդակցելով բժշկի հետ, իրենք են իրենց համար դեղ «նշանակում», ինչը երբեմն անցանկալի հետեւանքների է հանգեցնում:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4