Փետրվարի 10
Հայոց տոմարի Մուրց օրը
Տարեգրության այս օրը
- 1828 թ. Թավրիզի մոտ գտնվող Թուրքմենչայ գյուղում կնքված պայմանագրով ավարտվեց ռուս-թուրքական պատերազմը:
Ծնվել են
- Երվանդ Արզումանյանը (1919 թ., Արցախ, գ. Թաղավարդ), գյուղ. գիտ. դոկտոր, պրոֆ., գիտ. վաստ. գործիչ:
- Սարիբեկ Մանուկյանը (1917 թ., Երեւան), բանասիրական գիտ. դոկտոր, գրականագետ:
- Զորի Բալայանը (1935 թ., Ստեփանակերտ), գրող, հրապարակախոս, սպորտի վարպետ:
- Հրանտ Հովսեփյանը (1919 թ., Արագածոտն, գ. Բյուրական), հանրապետության վաստ. նկարիչ:
Փետրվարի 11
Հայոց տոմարի Երեզկան օրը
Ծնվել են
- Հովհաննես Մասեհյանը (Խան Մասեհյան, 1864 թ., Թեհրան), պետ., հաս. գործիչ, թարգմանիչ, մանկավարժ, հրապարակախոս, խմբագիր, Շեքսպիրի երկերի ականավոր թարգմանիչ:
- Անտոն (Մատաթիա) Գարագաշյանը (1818 թ., Կ. Պոլիս), պատմաբան, փիլիսոփա, լեզվաբան, հայ քննական պատմագրության հիմնադիր:
- Աշխարհաբեկ Քալանթարը (Լորիս Քալանթար, 1884 թ., Լոռի, գ. Արդվի), հայագետ, պատմաբան, հնագետ, պրոֆ.:
- Ալբերտ Ազարյանը (1929 թ., Կիրովական), ՀՀ վաստ. մարզիչ, ֆիզկուլտուրայի եւ սպորտի վաստ. գործիչ, օլիմպիական խաղերի, աշխարհի, Եվրոպայի չեմպիոն, մարմնամարզիկ:
Փետրվարի 12
Հայոց տոմարի Անի օրը
Ծնվել են
- Արամ Ղանալանյանը (1909 թ., Ախալցխա), գիտ. վաստ. գործիչ, ԳԱԱ ակադեմիկոս, բանասիրական գիտ. դոկտոր, պրոֆ., բանագետ-բանասեր:
- Հրանտ Մաթեւոսյանը (1935 թ., Լոռի, գ. Ահնիձոր), գրող («Օգոստոս», «Ծառեր», «Աշնան արեւ», «Սկիզբը», «Մեսրոպ»):
- Վիլեն Գալստյանը (1941 թ., Երեւան), Հայաստանի ժող. արտիստ, բալետի արտիստ:
- Իվ Թեռնոնը (1932 թ.,), գրող, պատմաբան, հաս. գործիչ («Հայերը: Մի ցեղասպանության պատմություն»):
Հեղինե Ղարագուլյան