ԵՐԵՎԱՆ, 9 ՓԵՏՐՎԱՐ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Ամերիկայի ձայնի» հաղորդման համաձայն, Կարլ եւ Էմմա Սողոյան ամուսինները Հովհաննես Այվազովսկու մի ծովանկար են նվիրել Կիլիկիո աթոռի թանգարանին: Այդ նվիրատվությունը կատարվել է Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսիՙ անցյալ հոկտեմբերին ԱՄՆ կատարած այցելության ընթացքում: Այն շուտով Օշական եպիսկոպոս Չոլոյանի միջոցով տարվելու է Անթիլիաս:
Ծովանկարը փորձագետների կողմից գնահատվել է 150 հազար ԱՄՆ դոլար: Այվազովսկու համանման մի ստեղծագործություն վերջերս վաճառվել է Նյու Յորքում, աճուրդի Սոթբի հաստատության կողմից, 150 հազար 750 դոլարով:-