Անկախությունից ի վեր Հայաստանում տպավորիչ գործունեություն են ծավալել ֆրանսիական արդյունաբերական, առեւտրական, բանկային, բժշկական, կրթական, մշակութային եւ բարեսիրական կազմակերպություններն ու ձեռնարկությունները: Թողարկելով 16 էջանոց այս հատուկ համարը, որը մենք անվանել ենք «ՖՐԱՆՍԻԱՆ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ», մեր թերթի նպատակն է հակիրճ անդրադառնալ այդ գործունեության գլխավոր երեսներին, հատկապես այս օրերին, երբ Հայաստանի նախագահի պետական այցը Փարիզ խոստանում է առավել զարգացում հայ-ֆրանսիական հարաբերություններում:
Համարի նյութերը հավաքել, գրի առել եւ լուսանկարները պատրաստել է մեր հեղինակներից ՀԱՄՈ ՄՈՍԿՈՖՅԱՆԸՙ Հայաստանում Ֆրանսիայի դեսպանության աջակցությամբ: