ԵՐԵՎԱՆ, 12 ՓԵՏՐՎԱՐ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Քրեական եւ զինվորական գործերով վերաքննիչ դատարանըՙ դատավոր Եվա Դարբինյանի նախագահությամբ, փոխել է առաջին ատյանի դատարանի որոշումըՙ ՀՀ արդյունաբերության նախկին նախարար Աշոտ Սաֆարյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու մասին, եւ նա ազատ է արձակվել: Ա. Սաֆարյանը մեղադրվում է 1991-99 թթ. էներգետիկայի բնագավառում չարաշահումները քննող գործով: Ինչպես հայտնի դարձավ ՀՀ գլխավոր դատախազությունը մտադիր է բողոքարկել վերաքննիչ դատարանի այս որոշումը: