«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#24, 2001-02-09 | #25, 2001-02-10 | #26, 2001-02-13


ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 14-Ըՙ 1920 Թ. ՀՈՒՅՆԵՐԻ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՕՐ

ԱԹԵՆՔ, 12 ՓԵՏՐՎԱՐ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Հունաստանի մշակույթի նախարարը եւ ՆԳ փոխնախարարը մի բանաձեւ են ներկայացրել երկրի նախագահի ստորագրությանը, ըստ որի, առաջարկվում է սեպտեմբերի 14-ը հռչակել Թուրքիայում 1920-ական թթ. հույների նկատմամբ կիրառված ցեղասպանության զոհերի հիշատակի օր:

Նման մի բանաձեւ 2 տարի առաջ քննարկվել էր Հունաստանի խորհրդարանում: Այդ բանաձեւն այժմ վավերական կդառնա նախագահի ստորագրությունից հետո: Այս հարցը Թուրքիայում մեծ ընդվզում է առաջացրել: Անկարայում Հունաստանի դեսպանը հրավիրվել է արտգործնախարարություն: Նրան է փոխանցվել Թուրքիայի բողոքը: Վարչապետ Էջեւիթը կարծիք է հայտնել, թե աշխարհում բանիմաց որեւէ մեկը չի կարող լուրջ ընկալել նման պնդումները: Հույն դեսպանին ակնարկվել է, որ բանաձեւի վավերացման դեպքում չեղյալ կհամարվի երկու երկրների արտգործնախարարների մարտին նախատեսված հանդիպումը: Էջեւիթը նշել է, թե այդ բանաձեւը այնքանով է լուրջ, որ չի նպաստում երկկողմ կապերի բարելավմանը:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4