ԼՈՆԴՈՆ, 12 ՓԵՏՐՎԱՐ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Անգլիայի Թուրքիայի աջակցության միությունը սկսել է պատրաստել այսպես կոչված ռազմավարական ծրագիրՙ Անգլիայի խորհրդարանում հայերի կողմից պարտադրված բանաձեւի դեմ պայքարելու նպատակով: Միության անդամների հետ հանդիպմանը Լոնդոնում Թուրքիայի դեսպան Քորքմազ Հաքթանը նշել է, որ հայերը ջանք չեն խնայելու, որպեսզի ապրիլի 24-ը Անգլիայում ճանաչվի որպես Հայոց ցեղասպանության հիշատակի օր: «Թուրքիան զորակցելու է բոլոր այն ջանքերին, որոնք հանդես կբերվեն հայոց այս նախաձեռնության դեմ», հայտարարել է թուրք դեսպանը: