«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#24, 2001-02-09 | #25, 2001-02-10 | #26, 2001-02-13


ԱՎՍՏՐԻԱՅԻ ԽՈՐՀՐԴԱՐԱՆՆ ԷԼ ԿՔՔՆԱՐԿԻ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՃԱՆԱՉՄԱՆ ԲԱՆԱՁԵՎԸ

ՍՏԱՄԲՈՒԼ, 12 ՓԵՏՐՎԱՐ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Ստամբուլի «Մարմարա» օրաթերթըՙ վկայակոչելով թուրքական մամուլը, տեղեկացնում է, որ Ավստրիայի խորհրդարանը «կրկին օրակարգում ընդգրկելու է Կանաչների խմբակցությունից Մադլեն Պետրովիչի պատրաստած «1915 թ. Հայոց ցեղասպանության մասին» բանաձեւը»: Այս բանաձեւը նախորդ տարի մերժվել էր, սակայն այժմ, որոշ պատգամավորների բողոքների արդյունքում, դարձյալ ընդգրկվելու է խորհրդարանի օրակարգում: Չնայած բանաձեւն արժանացել է ծայրահեղ ազգայնական Յորգ Հայդերի կուսակցության պաշտպանությանը, սակայն, հավանաբար, բանաձեւն այս անգամ էլ կմերժվի, եզրակացնում է թուրքական մամուլը:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4