Ինչպես տեղեկացանք ՀՀ արդյունաբերության եւ առեւտրի փոխնախարար Աշոտ Շահնազարյանից, օրերս կառավարությունը որոշում կընդունի «Դողագործ» ՓԲԸ մասին: Համաձայն այդ որոշման, ընկերությունը կվերակազմավորվի: Նպատակն անհրաժեշտ հիմքերի ապահովումն է շահութաբեր արտադրություն կազմակերպելու համար: Հիշեցնենք, որ մի քանի ամիս առաջ վերակազմավորման մասին կառավարական որոշում ընդունվեց «Նաիրիտի» վերաբերյալ: Ըստ այդմՙ «Նաիրիտը» բաժանվեց 3 մասիՙ «Նաիրիտ-1» (արտադրական համալիր), «Նաիրիտ-2» (գիտական համալիր) եւ «Նաիրիտ-3» (սոցիալական օբյեկտներ): Արդյունքում նվազեց այստեղ արտադրվող քլորոպրենային կաուչուկի ինքնարժեքը: Հավանաբար, «Դողագործի» վերաբերյալ ընդունվելիք որոշումը եւս համանման բնույթ կունենա:
Ա. Մ.