Փետրվարի 10-ին Գյումրիում էին ՀՌԱԿ Հանրապետական վարչության փոխատենապետ Հարություն Առաքելյանը եւ վարչության անդամ Գառնիկ Հովակիմյանը: Հանդիպումներ կայացան «Մխո Շահեն», «Արշալույս», «Վահան Թեքեյան», «Շիրակացի», «Փ. Թերլեմեզյան» ակումբների ընկերների հետ: Քննարկվեցին ՀՌԱԿ X Պատգամավորական ժողովի եւ Հանրապետական վարչության վերջին շրջանի որոշումները:
Հայաստանի Ռամկավար Ազատական կուսակցության Հանրապետական վարչության անդամ Անտոն Փիլոյանը ներկայացրեց Շիրակի մարզի սոցիալ-տնտեսական կացությունը: ՀՌԱԿ ՀՎ փոխատենապետ Հարություն Առաքելյանի խոսքում նշվեցին կուսակցության առաջիկա խնդիրները: