Փետրվարի 8-ին Հայաստանի Ռամկավար Ազատական կուսակցության կենտրոնական գրասենյակում կայացավ Կենտրոն համայնքի «Լեո» ակումբի ժողովը: ՀՌԱԿ ժողովին ներկայացվեց Հանրապետական վարչության թիվ 1 շրջաբերականը, քննարկվեցին կարգապահական հարցեր:
Ընտրվեց «Լեո» ակումբի նոր վարչություն հետեւյալ կազմովՙ Հակոբ Գրիգորյան (ատենապետ), Հրանտ Մանուկյան (ատենադպիր), Արմեն Հակոբյան (փոխատենադպիր), Լեւոն Կարապետյան (խորհրդական), Հասմիկ Զոհրաբյան (գանձապահ):