«Արմինյն միրոր սփեքթեյթր» շաբաթաթերթը, «Ռոյթեր» գործակալության լրատվության վրա հենվելով, տեղեկացնում է, որ ամերիկահայ վետերան դիվանագետ Էդուարդ Ջերեջյանը կարող է նորընտիր նախագահ Ջորջ Բուշի կողմից նշանակվել փոխպետքարտուղար:
Ջերեջյանը 32 տարվա փորձություն ունի արտաքին քաղաքականության ասպարեզում: Եղել է Ամերիկայի դեսպանը Սիրիայում եւ Իսրայելում: Որպես պետքարտուղարի Մերձավոր Արեւելքի գծով օգնական նա անմիջական մասնակցություն է ունեցել այդ տարածաշրջանում Մ. Նահանգների քաղաքականությունը: Որոշ ժամանակ եղել է նաեւ Սպիտակ տան մամլո քարտուղարի օգնականը, երկրորդ դեմքըՙ Հորդանանում Ամերիկայի դեսպանատանը եւ 1979- 1981 թթ.ՙ քաղաքական բաժնի պետըՙ Մոսկվայում Ամերիկայի դեսպանատանը: Ներկայումս պաշտոնավարում է Ռայս համալսարանի Ջեյմս Բեյքրի անվան հասարակական քաղաքականության ինստիտուտում: